Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հանկարծահաս ձմեռը` սթրեսների առաջացման պատճառ

Հանկարծահաս ձմեռը` սթրեսների առաջացման պատճառ

Այս տարի ձյունն իսկական անակնկալ էր: Թեև, ինչպես հոգեբաներն են պնդում, ձմեռնամուտը մարդկանց կյանքում միշտ էլ սթրեսածին է լինում:

Քնել աշնանային թավշյա եղանակին և արթնանալ վաղահաս, ձյունոտ ձմռանը, խախտում է հոգեբանական շարունակականությունը, որը բնականոն կյանքի գրավականն է:

«Aysor»-ի թղթակցի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատեց, որ եղանակսյին կտրուկ անցումը հոգեկանի վրա ոչ խորը, բայց ազդեցություն ունենում է, քանի որ մարդու համար ավելի հարմարավետ է զգալ, որ վաղը կլինի այնպիսին, ինչպիսին այս օրը կամ մտածել, որ վաղը տեղի կունենա այն, ինչին սպասում ես:

«Իհարկե եղանակային կտրուկ անցումներն էլ շարունակականության մեջ են մտնում»,-ասաց հոգեբանը և հավելեց, որ դրա խախտումը դրսևորվում է տրամադրության փոքր-ինչ անկմամբ ու լարվածությամբ: Ճիշտ է` սթրես է, բայց փոքրիկ և շուտ հաղթահարելի: Ինչպես նշեց Կ. Նալչաջյանը, առաջին ձյան մեջ կարելի է գտնել նաև դրական տարրեր և հաղթահարել կտրուկ անցումը, օրինակ` ձյան գեղեցկությունը կամ Նոր տարվա սպասումը:

Սակայն, հանկարծահաս ձմեռն առավել դժվար ընկալվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատրաստ չեն դրան ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև` ֆիզիկապես:

Կենցաղային ոչ բարվոք պայմանների դեպքում մարդիկ կարող են առավել լուրջ սթրեսների ենթարկվել. «Երբ կա բնակարանի ջեռուցման խնդիր, ներողություն, բայց նաև շատ մարդկանց մոտ տաք հագուստի խնդիր, այս դեպքում լուրջ սթերսներն անխուսափելի են: Ծնողը չի կարող հանգիստ ընդունել այն փաստը, որ երեխան, օրինակ, տաք կոշիկներ չունի»,-նկատեց հոգեբանը` հավելելով, որ մյուս եղանակների համեմատությամբ` ձմեռը միշտ էլ ամենադժվարն ու հոգսաշատն է համարվում:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ